Քիմ Քարդաշյանին հարցաքննել են Թրամփի որոշման դեմ արված գրառման պատճառով

14:39, 1 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանի մասնավոր ինքնաթիռը խուզարկվել է ներգաղթի ոստիկանության կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական Daily Mail-ը գրում է, որ կատարվածը կապված է օրեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրի հետ, որով մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիներին արգելվում էր մուտքն ԱՄՆ:

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մասնավոր ինքնաթիռվ վերադարձել էր Կոստա Ռիկա կատարած 4-օրյա ճամփորդությունից, երբ ինքնաթիռ են մտել մաքսային պաշտոնյաները: Վերջիններս հարցաքննել են Քիմին և նրա ընտանիքին, ինչից հետո տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են նրանք իջել ինքնաթիռից:

Լրատվամիջոցը նշում է, որ կատարվածը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը սոցիալակայան ցանցի իր էջի միջոցով տարածել էր վիճակագրություն` պատասխանելով Թրամփի  կողմից մտցված արգելքին: Քարդաշյանը թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով տարածած լուսանկարով ցույց էր տվել, որ տարեկան միայն 2 ամերիկացի է սպանվում «իսլամիստ ջիհադիստ ներգաղթյալների» կողմից, իսկ ավելի քան 11 հազարը սպանվում են հենց ամերիկացիների հրազենային բռնության պատճառով:

Daily Mail-ը հիշեցրել է, որ Քարդաշյանների ընտանիքը Հայաստանից ներգաղթածների չորրորդ սերունդն են և հպարտությամբ են խոսում իրենց պատմության մասին:


© 2009 ARMENPRESS.am