Նոր Արեշի տներից մեկում երկու տղամարդու դի է հայտնաբերվել

15:11, 31 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Արեշ թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան հանգամանքները պարզելու համար, կատարվում է քննություն: Նախնական տվյալներով` տղամարդիկ մահացել են ցրտահարությունից: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:




© 2009 ARMENPRESS.am