Հայկական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ շրջանառության մեջ են դրվել նոր նամականիշեր

14:00, 27 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նոր նամականիշ: Նամականիշերը մարեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Հայփոստ թրաստ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և շարքային զինծառայող, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ադրբեջանական ուղղաթիռը խոցած Նարեկ Մալխասյանը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկու նամականիշերից  մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները և ՀՀ զինված ուժերի զինանշանը:

Երկրորդ նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը` ծածանվող եռագույն դրոշի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանի համադրությամբ:

[gallery id= 58287]


© 2009 ARMENPRESS.am