Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ միջտեսակային մակարդակում օրգան են աճեցրել ցողունային բջիջներից. NHK

16:24, 26 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի համալսարանի մի խումբ գիտնականներ կարողացել են առողջ ենթաստամոքսային գեղձ աճեցնել առնետի մարմնում՝ օգտագործելով մկան ցողունային բջիջներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը: 
Գիտնականներին աշխարհում առաջին անգամ հաջողվել Է կենդանի օրգանիզմի կառուցվածքային մաս վերարտադրել միջտեսակային մակարդակում. մի Էակի օրգան աճեցնել մյուսի մարմնում:
Մկան մարմնում փոխպատվաստումից հետո ենթաստամոքսային գեղձը լիովին գործել Է: Գիտնականների կարծիքով՝ այս գիտափորձի հաջողությունը հնարավորություն Է բացում կենդանիների մարմիններում մարդու օրգանների աճեցման համար՝ հետագա փոխպատվաստման նպատակով, սակայն նման փոխպատվաստաբանության հեռանկարները բազմաթիվ Էթիկական հարցեր են հարուցում միջազգային բժշկական հանրակցության մեջ:    
Հետազոտական խմբի հաջորդ քայլը կդառնա խոզի  մարմնում կապիկի օրգանների աճեցման փորձը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am