Opportunity-ն Մարսի մակերեւույթից լուսանկարել Է լուսինը

14:58, 26 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսի մակերեւույթին գտնվող Opportunity ռովերը լուսանկարել Է Դեյմոսին՝ այս մոլորակի երկու արբանյակներից մեկին: Երեք լուսանկարները, որոնցից NASA-ն անիմացիա Է կազմել, մատչելի են գործակալության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարները կատարվել են հունվարի 14-ին Opportunity-ի, որն այդ ժամանակ մոլորակի վրա Էր գտնվում մարսյան 4212-րդ օրը,  համայնապատկերային խցիկով: NASA-ի ներկայացրած անիմացիայում Դեյմոսի պայծառությունը նվազեցված Է: Ֆոտոխմբագիրներն այս կերպ աշխատել են աստղերն ավելի լավ ցուցադրել գիշերային երկնքում:  
NASA-ի Opportunity ռովերը դեպի Մարս Է արձակվել 2003 թվականի հուլիսի 7-ին Ֆլորիդայի Քանավերալի հրվանդանից՝ Delta II տանող հրթիռի միջոցով: Ենթադրվում Էր, որ այն Կարմիր մոլորակի վրա կաշխատի 90 օր, սակայն շարունակում Է գործել մինչ օրս:


© 2009 ARMENPRESS.am