Ժամանակ Է հարկավոր՝ հաղթահարելու ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին հասցված վնասը. Լավրով

15:09, 25 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամը, որն առաջացել Է Բարաք Օբամայի նախագահության օրոք, կարող Է հաղթահարվել միայն ժամանակի ընթացքում եւ երկուստեք լրջորեն աշխատելու պայմանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ  Լավրովը՝ Պետդումայում ելույթ ունենալով  «Կառավարական ժամի» ընթացքում: 
«Ծանրագույն վնասի հաղթահարման համար, որը ռուս-ամերիկյան փոխգործակցությանը հասցվել Է Բարաք Օբամայի օրոք, կպահանջվի ժամանակ եւ լուրջ աշխատանք,-ընդգծել Է նախարարը:-Մենք, ինչպես նշել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրաստ ենք անցնել կապերի վերականգնման ճանապարհի մեր մասը` ի շահ մեր ժողովուրդների, ի շահ գլոբալ անվտանգության եւ կայունության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am