Արթիկի ավտոճանապարհներին մառախուղ է

12:01, 22 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մ:

Գորիսի տարածաշրջանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց
է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից,ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


 


© 2009 ARMENPRESS.am