Այսօր գրկախառնության միջազգային օրն է
13:19, 21 Հունվար, 2017ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում հունվարի 21-ին նշում են Գրկախառնության միջազգային օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն սկիզբ է առել 1986 թ-ին ԱՄՆ-ում՝ «Գրկախառնությունների ազգային օր» անվանմամբ, այնուհետև տարածվել է ողջ աշխարհում:
Տոնի ավանդույթի համաձայն` կարելի է գրկախառնվել նույնիսկ անծանոթ մարդու հետ: Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են:
© 2009 ARMENPRESS.am