Եթե Ադրբեջանը «մարտնչում» էր անկախության համար, ապա ինչու՞ էր կողմ ԽՍՀՄ պահպանմանը. Տիգրան Մկրտչյան

19:12, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Թվիթերի իր միկրոբլոգում հիշեցրել է, որ 1991թ-ի մարտին տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ պահպանմանը:

«Եթե Ադրբեջանը 1990-ի հունվարին «մարտնչում» էր անկախության համար, ապա ինչու՞ 94 տոկոս ձայների համամասնությամբ 1991-ի մարտին կողմ քվեարկեց հօգուտ ԽՍՀՄ պահպանման, այն դեպքում, երբ Հայաստանը, Լատվիան, Լիտվան ու Էստոնիան բոյկոտեցին այն (խոսքը ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ 1990-ին անցկացված հանրաքվեի մասին է- խմբ:)»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հռետորական հարցադրմամբ է հանդես եկել դեսպանը:


© 2009 ARMENPRESS.am