Facebook-ը ռեկորդային հոնորար Է վճարել ռուս հաքերին

14:32, 20 Հունվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցը ռուս հաքեր Անդրեյ Լեոնովին ռեկորդային հոնորար Է վճարել գտած խոցելիության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Լեոնովը հայտնել Է իր բլոգում:
Ռուսաստանցին սոցցանցի ծրագրային ապահովման մեջ հայտնաբերել Է սխալ, որը հատուկ նկարի միջոցով թույլ Էր տալիս դրա սերվերներում գործարկել կամայական կոդ: Լեոնովը սխալը  պատահաբար գտել Է կողմնակի ծառայության թեստավորման ժամանակ, ուսումնասիրել Է այն եւ ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել Է Facebook-ի տեխնիկական ծառայություններին, որոնք խոցելիությունը վերացրել են 2016 թվականի նոյեմբերին: Արդյունքում սոցցանցը 40 հազար դոլար Է վճարել հաքերին:    
Անդրեյ Լեոնովը 2015 թվականից անվտանգության մասնագետ Է աշխատում SEMrush ընկերությունում: Նա նաեւ հաքերների համար նախատեսված Hackerone բլոգ-հարթակի ակտիվ օգտատեր Է:

 


© 2009 ARMENPRESS.am