ԻՊ-ի զինյալները Պալմիրայի տարածքում մի քանի հուշարձան են ոչնչացրել

14:06, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» (ԻՊ)  զինյալները Սիրիայի Պալմիրա քաղաքի մերձակա հնադարյան համալիրի տարածքում քանդել են հին հռոմեական թատրոնի մի մասը եւ հռչակավոր տետրապիլոնը (չորս սյուները): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հայտնել Է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: 
Մասնավորապես, լիովին քանդված Է թատրոնի ճակատը, արձանագրում Է հեռուստատեսությունը:  
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցված օբյեկտի տարածքում ավերածությունները հաստատվում են նաեւ արբանյակային լուսանկարներով:
Նախնական տվյալներով՝ պատմական հուշարձանները քանդվել են դեկտեմբերի 26-ից մինչեւ հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am