Մահացել Է «Թվին Փիքս» եւ «Ռոբոքոփ» ֆիլմերում խաղացած Միգել Ֆերերը. ABC

12:52, 20 Հունվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 19-ին կյանքի 62-րդ տարում վախճանվել Է ամերիկացի դերասան Միգել Ֆերերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաընկերությունը: Նրա տվյալներով՝ դերասանը կյանքից հեռացել Է  Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը: Նշվում Է, որ բժիշկները նրա մոտ քաղցկեղ Էին ախտորոշել:
Ֆերերը, հայտնի Էր տարբեր սերիալներում խաղացած իր դերերով: Նա մասնակցել Է այնպիսի հեռուստանախագծերի, ինչպիսիք են՝ «Ծովային ոստիկանություն. Լոս Անջելես» (2009), «Ջորդանի հետաքննությունը» (2001-2007) եւ ուրիշներ: Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը «Թվին Փիքս» (1990-1991) կուլտային սերիալում խաղացած դերն Է, որի վերադարձը հեռուստաԷկրաններին պլանավորված Է այս տարվա մայիսին: 
Սանտա-Մոնիկայից (Կալիֆոռնիայի նահանգ) սերված դերասանը նաեւ հռչակվել Է մեծ Էկրանին երկրորդ պլանի իր բազմաթիվ դերերով, խաղալով, մասնավորապես, այնպիսի հայտնի կինոնկարներում, ինչպիսիք են՝ «Ռոբոքոփ» (1987), «Տաք գլուխներ 2» (1993), «Թրաֆիք» (2000) ժապավենները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Միգել Ֆերերը Ջորջ Քլունիի զարմիկն է: 

 


© 2009 ARMENPRESS.am