Հայտնի է ՀՀԿ խորհրդի նիստի օրը

22:01, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդի նիստ կգումարի հունվարի 26-ին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նիստի ընթացքում կընտրվի խորհրդի նոր կազմ և կքննարկվեն բոլոր այն օրակարգային հարցերը, որոնք կընդգրկվեն օրակարգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Հարցին, ովքե՞ր են լինելու խորհրդի կազմում, նա պատասխանեց, որ լինելու են կուսակցության խորհրդի 200-ից ավել թեկնածուներ, ուստի չի կարող նշել բոլորի անունները: 


© 2009 ARMENPRESS.am