«Բեշիքթաշ»-ը գավաթային խաղում խոշոր հաշվով հաղթանակ է տարել. Օզբիլիսը` գոլի հեղինակ

21:44, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլում D խմբում ընդգրկված «Բեշիկթաշ»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Դարիջա»-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բեշիկթաշ»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել և ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով հանդիպման 70-րդ րոպեին տուգանային հարվածով գրավել է մրցակցի դարպասը:  

Այս հաղթանակից հետո «Բեշիկթաշ»-ը 13 միավորով գլխավորում է D խմբի աղյուսակը: «Բեշիկթաշ»-ի կազմում գոլերի հեղինակներ են դարձել նաև Անդրեաս Բեկը և Ռիկարդու Կուարեժման: 


© 2009 ARMENPRESS.am