Իշխան Զաքարյանը կղեկավարի Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք դաշինքի նախընտրական շտաբը

20:23, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է Գագիկ Ծառուկյանի առաջարկով ձևավորվող քաղաքական ուժերի դաշինքի նախընտրական շտաբի պետի պարտականությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Գագիկ Ծառուկյանի առաջարկով Իշխան Զաքարյանը ստանձնել է նախընտրական  շտաբի պետի պարտականությունը: Նա վերահսկիչ պալատի նախագահի պարտավորություններից ազատված է, քանի որ մինչև ապրիլի 6-ը գտնվելու է արձակուրդում» ,- ասաց Տոնոյանը:

Հունվարի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և լայն դաշինք ձևավորելու ճանապարհով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին:


© 2009 ARMENPRESS.am