Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

20:30, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին` ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ապարանի, Գավառի, Թումանյանի, Վանաձորի, Մարտունու տարածաշրջանների և Տավուշի մարզի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:



© 2009 ARMENPRESS.am