Շախմատի Հայաստանի կանանց առաջնության առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է

20:07, 19 Հունվար, 2017

 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնությունում կայացան նախավերջին տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 8-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը: Խաղաղ արդյունք գրանցվեց Արփինե Գրիգորյան-Նարե Առաքելյան պարտիայում: Վերջին տուրից առաջ 6,5 միավորով առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է: 5,5 միավոր ունի Մարիա Գևորգյանը:


© 2009 ARMENPRESS.am