Շախմատի Հայաստանի առաջատարները 5 շախմատիստներ են

19:55, 19 Հունվար, 2017

 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5 գրոսմայստեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակներ տոնեցին միայն Մանուէլ Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանը: Ոչ-ոքի ավարտվեց Սամվել Տեր-Սահակյան-Հայկ Մարտիրոսյան, Զավեն Անդրիասյան-Արման Փաշիկյան, Տիգրան Հարությունյան-Տիգրան Պետրոսյանը պարտիաները: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 4,5 միավոր ունեն Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Հովհաննես Գաբուզյանը:


© 2009 ARMENPRESS.am