Ֆլեշ-հիշողության գերարագ եւ սառը փոխարինում Է մշակվել. Nature

14:13, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդացի եւ լեհ ֆիզիկոսները դիԷլեկտրիկ կոբալտատեղակալված նռնաքարի հիման վրա ստեղծել են հիշողության պահպանման մագնիսական սարք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Nature հանդեսը: Մշակման հիմնական տարրը դարձել Է այն թաղանթը, որը պատրաստված Է վերոհիշյալ միներալից: Գիտնականները, փոխելով ճառագայթման գծային բեւեռացումը, հասել են թաղանթի մագնիսացածության փոփոխակման, ինչը հնարավորություն Է ընձռել դրա վրա պահպանել տվյալները՝ 0 եւ 1 մագնիսական բիտերը:Տեղեկատվության գրանցման արագությունը կազմել Է մեկ իրադարձության համար 20 պիկովայրկյանից պակաս:  Մշակման հեղինակները նշում են, որ իրենց առաջարկած կառուցվածքն զգալիորեն պակաս ջերմություն Է անջատում շրջակա տարածություն, քան ֆլեշ-հիշողությունը եւ կոշտ մագնիսական  սկավառակները:Հետազոտողները վստահ են, որ իրենց մշակումն օգտակար կլինի տվյալների պահպանման համար նոր սերնդի սարքեր ստեղծելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 

 

 


© 2009 ARMENPRESS.am