Սիրիայի շուրջ բանակցություններում Թեհրանի պատվիրակությունը կգլխավորի Իրանի ԱԳ փոխնախարարը

13:53, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում Սիրիայի շուրջ կայանալիք բանակցություններում Թեհրանի պատվիրակությունը կգլխավորի Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որն այս երկրի դեսպանության կողմից տարածվել Է Ղազախստանում:
Սպասվում Է, որ Աստանայում հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին:
«Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը՝ արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարիի գլխավորությամբ, կմասնակցի հունվարի 23-ին Աստանայում կայանալիք բանակցություններին»,-ասված Է հաղորդագրության մեջ: 
Դրանում նաեւ նշված Է, որ «Իրանը՝ որպես Աստանայում բանակցությունների անցկացման նախաձեռնողներից մեկը, դա համարում Է Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ երկխոսության վերականգնման հնարավորություն՝ քաղաքական կարգավորման հասնելու համար, որպեսզի այս երկրում վերջ դրվի պատերազմին ու հումանիտար ճգնաժամին եւ աջակցություն ցուցաբերվի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am