Թրամփի երդմնակալությանը Հայաստանը կներկայացնի ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը

13:39, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ԱՄՆ նախագահի փոփոխությամբ քաղաքականության մեջ ծայրահեղ տեղաշարժեր չի ակնկալում: «ԱՄՆ-ը բավականաչափ կայացած պետություն է` իր բոլոր կառույցներով: Իհարկե, նախագահից շատ բան է կախված, բայց, այնուամենայնիվ, ընդհանուր գծերով մեծ փոփոխություններ, ծայրահեղ տեղաշարժեր դժվար է պատկերացնել: Կլինեն որոշակի շտկումներ, մասնավորապես արտաքին քաղաքականության առումով, որը մեզ համար շատ կարևոր է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:

Միաժամանակ, նա նշեց, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 20-ին ծրագրված երդմնակալությանը Հայաստանը կներկայացնի ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:


© 2009 ARMENPRESS.am