Սփյուռքի նախարարությունը հրաժարվեց երկու ծառայողական ավտոմեքենայից

13:36, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարությունում առկա  ֆինանսական միջոցների սղություն պատճառով նախարարությունը հետ է վերադարձնում ծառայողական երկու մեքենա: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Մասնավորապես, նախարարությունը վերադարձնում է «Տոյոտա Քեմրի» և «Նիսսան Քաշքայ» մակնիշների երկու ավտոմեքենա, երկուսն էլ՝ 2008թ. արտադրության: Առաջինի  սկզբնական արժեքը 11.9 մլն դրամ է, իսկ երկրորդինը՝ 8.9 մլն դրամ:

Նախարարության կողմից հետ վերադարձված մեքենաները կամրացվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին:

Կառավարությանը ծառայողական ավտոմեքենաների կրճատումը սկսել է 2016 թվականից: 


© 2009 ARMENPRESS.am