Forbes-ը Եվգենիա Մեդվեդևային (Բաբասյան) ներառել է Եվրոպայի ամենահաջողակ երիտասարդների ցանկում

12:09, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) ընդգրկվել է Forbes ամսագրի Եվրոպայի մինչեւ 30 տարեկան  ամենահաջողակ երիտասարդների ամենամյա վարկանիշային աղյուսակում:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամսագրի պաշտոնական կայքը, Մեդվեդեւան  2016 թվականի  աշխարհի, Եվրոպայի եւ Ռուսաստանի չեմպիոն է եւ շարունակում է առաջխաղացումը 2016-2017 թվականներին մրցաշրջանում` իր ուշադրությունը բեւեռելով Հարավային Կորեայում 2018 թվականին կայանալիք  Ձմեռային օլիմպիական խաղերին:

Հայազգի գեղասահորդուհին, ով միջազգային հարթակում ներկայացնում է Ռուսաստանը,  միջազգային մրցահարթակում հանդես է գալիս մորական ազգանվամբ: Հայրը` Արման Բաբասյանը, ռուսաստանաբնակ հայ է: Մեդվեդևայի մայրը, ով բաժանվել է գեղասահորդուհու հորից, նախկինում նույնպես զբաղվել է գեղասահքով:


© 2009 ARMENPRESS.am