Ծանրամարտի կանանց հավաքականը հավաք է անցկացնում Ծաղկաձորում

11:58, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականն ընդլայնված կազմով հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: «Այս հավաքին մասնակցում են բոլոր տարիքային խմբերի ծանրորդները: Հիմա առաջնայինը պատանեկան Օլիմպիական խաղերին նախապատրաստվելն է: Կցանկանայինք մեկ-երկու վարկանիշային տեղեր ունենալ: Այս հավաքին չեն մասնակցում Նազիկ Ավդալյանը, Իզաբելլա Յայլյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և Քրիստինե Պետրոսյանը»,-ասաց Ներսիսյանը:

Այս հավաքին մասնակցում են 17 ծանրորդ:

Հավաքը մեկնարկել է հունվարի 18-ին և կավարտվի փետրվարի 1-ին: 


© 2009 ARMENPRESS.am