Շախմատի Հայաստանի կանանց առաջնության առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է

20:20, 18 Հունվար, 2017

 ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնությունում կայացավ 7-րդ տուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում ոչ-ոքի չգրանցվեց: Հաղթանակներ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Հայրապետյանը, Արմինե Բաբայանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Սարգսյանը: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 5,5 միավոր ունի Սիրանուշ Ղուկասյանը: 5 միավոր ունի Աննա Հայրապետյանը:


© 2009 ARMENPRESS.am