Ադրբեջանի կառավարության հետ կապված նոր կոռուպցիոն սկանդալ է տեղի ունեցել

17:59, 18 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ արդրադատության նախարարությունը տեղեկություն է տարածել Անգլիական հայտնի ավտոարտադրող «Ռոլս Ռոյս» ընկերության կողմից արտասահմանյան մի շարք երկրների պետական պաշտոնյաներին կաշառելու վերաբերյալ, որոնց մեջ են նաև ադրբեջանական պաշտոնյաները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած տեղեկության համաձայն` «Ռոլս Ռոյս»-ը պաշտոնյաներին կաշառել է պետության կողմից հայտարարված առևտրային մրցույթները հաղթելու նպատակով:

Ադրբեջանում «Ռոլս Ռոյս»-ի պաշտոնական ներկայացուցիչ Rolls-Royce Motor Cars Baku ավտոսրահի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014 թվականին:


© 2009 ARMENPRESS.am