Մխիթարյանը հայկական անկյուն է գտել Մանչեսթեր քաղաքում

16:00, 18 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթեր քաղաքում հայկական անկյուն է գտել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Manchester evening news-ը: Մանչեսթեր քաղաքի Princess Street-ում տեղակայված ռեստորանը հայկական է: «Այո, ես հաճախակի եմ այցելում նրանց»,-ասել է Մխիթարյանը:

Հայաստանի ազգային թիմի անդամ Մխիթարյանը օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն գոլի հեղինակ դարձավ:  


© 2009 ARMENPRESS.am