ՄԻՊ-ը թիրախային գնահատականներ է խոստանում ՊՊԾ գնդի գրավման օրերին մարդու իրավունքների խախտումներին

14:02, 18 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանը խոստանում է առաջիկա ամսվա ընթացքում հրապարակել հուլիսին Երևանում ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման օրերին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կարծիք հայտնեց, որ ստացվելու է շատ լավ զեկույց` թիրախային գնահատականներով:

«Քննության հետ կապված՝ մենք որոշակի տվյալների ճշգրտման անհրաժեշտություն ունենք:  Ես գրություն եմ ուղարկել քննչական մարմիններին, դա առաջիկայում կստանանք, կամփոփենք ու կհրապարակենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց հավելելով, որ այդ զեկույցը հիմա իր աշխատանքի առաջնահերթ ու գլխավոր ուղղությունն

Թաթոյանը վստահեցրեց, որ զեկույցում բոլոր հարցերին անդրադարձ կլինի, թե՛ ոստիկանների սպանության, թե՛ քաղաքացիների, այդ թվում` լրագրողների նկատմամբ բռնություններին։

 

 


© 2009 ARMENPRESS.am