Արտյոմ Տավակալյանը 8 միավոր վաստակեց «Նորֆոլկ Սթեյթ»-ի հետ մրցավեճում

12:35, 18 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NCAA-ի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեվր» - ակումբը 75-70 հաշվով պարտություն կրեց «Նորֆոլկ Սթեյթ» ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 23 րոպե և վաստակեց 8 միավոր: 19 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեվր»-ը զբաղեցնում է 7 –րդ հորիզոնականը:
«Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 106-71 հաշվով հաղթանակի հասավ «Աննա Մարիա» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 27 րոպե և վաստակեց 9 միավոր:


© 2009 ARMENPRESS.am