Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում կայացավ 6-րդ տուրը

20:02, 17 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակներ տոնեցին Սիրանույշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը, Արմինե Բաբայանը, Մարիա Գևորգյանը: Ոչ-ոքի ավարտվեց Աննա Սարգսյան-Սուսաննա Գաբոյան պարտիաները: Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: 4,5-ական միավոր ունեն Մարի Գևորգյանը և Սիրանույշ Ղուկասյանը:


© 2009 ARMENPRESS.am