Լիոնի քաղաքապետը կմասնակցի Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

19:52, 17 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Լիոնում հունվարի 19-ին տեղի է ունենալու հիշատակի արարողություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, միջոցառմանը մասնակցելու է նաև Լիոնի քաղաքապետ Ժերեր Կոլոմբը:

Արարողությունը տեղի է ունենալու Լիոնի մամուլի ակումբում: Այն անցկացվելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, Լիոնի Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցչության և «Հրանտ Դինք հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ:    


© 2009 ARMENPRESS.am