Բրիտանացիներն աշխարհում առաջին ավտոբուսային շրջագայությունն են կազմակերպել շների համար

17:06, 17 Հունվար, 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում գործարկել են աշխարհում առաջին ավտոբուսային շրջագայությունը շների եւ նրանց տերերի համար: Այս ծառայությունը տրամադրվում Է անվճար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail թերթին:
Մեկ ժամ տեւողությամբ շրջագայությունը ներառում Է այցելություն Անգլիայի մայրաքաղաքի այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Հայդ-փարքը, Գրին-փարքը, Քենգսինգթոնի Փալաս Գարդենս փողոցը եւ այլն: Ավտոբուսը կանգ Է առնելու դրանցից յուրաքանչյուրի մոտ, որպեսզի շները եւ նրանց տերերը կարողանան զբոսնել: 
Շրջագայության մասնակիցները կկարողանան այցելել ռեստորաններ, որոնց մուտքն ազատ Է կենդանիների համար, եւ մասնագիտացված ատրակցիոններ: Ուղեվարը շրջագայության ընթացքում ներկայացնում Է, թե ինչպես Է Լոնդոնի պատմությունը կապված շների հետ: 
Նշվում Է, որ շրջագայությունը գործարկել են հունվարի 16-ին: Ավտոբուսը կերթեւեկի օրական երեք անգամ՝ մինչեւ հունվարի 19-ը ներառյալ:


© 2009 ARMENPRESS.am