«Մենք քեզ հետ ենք, Գարո». Սերժ Թանկյանը Փայլանին իրական հերոս է համարում

14:22, 17 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի երաժիշտը Սերժ Թանկյանը մեջլիսում համարձակ հայտարարություններով հանդես եկող հայազգի պատգամավոր Գարո Փայլանին համարում է իրական հերոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Այն հատուկ օրը, երբ մենք հիշում ենք Մարտին Լյութեր Քինգին և այն ամենը, հանուն ինչի նա պայքարում էր, Էրդողանի կառավարությունը Թուրքիայում հեռացնում է պատգամավորին ցեղասպանության մասին հիշատակելու համար: Գարո Փայլանն իրական հերոս է, քանի որ շատ հեշտ է խոսել ճշմարտության մասին մի հասարակությունում, որտեղ չկան հետհարվածներ, մինչդեռ շատ վտանգավոր է այն հասարակությունում խոսելը, որտեղ գործում են հետհարվածները: Ես մեծ պատիվ եմ ունեցել նախորդ տարի հանդիպել նրան: Մենք քեզ հետ ենք, Գարո»,- նշել է Թանկյանը:


© 2009 ARMENPRESS.am