Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջանությունում

10:49, 17 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 9-րդ ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով է մեկնարկել «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2 ժամ 04 րոպե ձգված մրցախաղում Նադալը բոլոր երեք սեթերում առավելության է հասել գերմանացի Ֆլորիան Մայերի նկատմամբ` 6:3, 6:4, 6:4:

«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է կոշտ կորտերի վրա Մելբուռն Պարկում 1988 թվականից։ Բաց առաջնության ներկայիս գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է: Կանանց  մենախաղում լավագույնը Անժելիկա Քերբերինն է: «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կեզրափակվի հունվարի 29-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am