Ադրբեջանում կրկին ընդդիմադիր ակտիվիստ է ձերբակալվել

21:44, 16 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հունվարի 16-ին Ադրբեջանի Նարիմանովի շրջանի ոստիկանության կողմից ձերբակալվել է NIDA քաղաքացիական շարժման ակտիվիստ Ռահիմ Վալիևը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

NIDA շարժման ներկայացուցիչ Սամիր Ասադլին հայտնել է, որ ակտիվիստի ձերբակալության պատճառները դեռևս հայտնի չեն:

Հունվարի 16-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ապօրինաբար թմրանյութեր  արտադրելու, պահելու և իրացնելու շինծու մեղադրանքով Ադրբեջանում գործող NIDA քաղաքացիական շարժման մեկ այլ  անդամի` Էլգիզ Գահրամանլըին, դատապարտել էր 5 տարի 6 ամսվա ազատազրկման:

Ադրբեջանում իշխանություններին քննադատող և իշխանությունների որդեգրած քաղաքականությանը հակասող կարծիք ունեցող անձանց անօրինական ձերբակալությունները շարունակական բնույթ են կրում:


© 2009 ARMENPRESS.am