Աննա Հայրապետյանը դարձավ շախմատի Հայաստանի առաջնության առաջատար

20:29, 16 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնությունում կայացել է 5-րդ տուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում հաղթանակներ տոնեցին Սիրանույշ Ղուկասյանը, Աննա Հայրապետյանը, Աննա Սարգսյանը, Նարինե Գասպարյանը: Ոչ-ոքի ավարտվեց Մարիա Գևորգյան-Արմինե Բաբայան պարտիան: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Աննա Հայրապետյանն է: Նա ունի 4 միավոր: 3,5 միավոր ունեն Մարիա Գևորգյանը և Սիրանույշ Ղուկասյանը:


© 2009 ARMENPRESS.am