Երուսաղեմի իսլամական արվեստի թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել

20:19, 16 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի իսլամական արվեստի թանգարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Եվրոպայի հիվանդ մարդը` կոմպոզիտորը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, ցուցահանդեսին, ի թիվս այլ հյուրերի, ներկա է գտնվել նաև ձախակողմյան Մերեց կուսակցությունը ներկայացնող Երուսաղեմի նախկին փոխքաղաքապետը:

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել է Կոմիտաս վարդապետին նվիրված իսրայելացի արվեստագետ Դոր Գուեզի պատրաստած ֆիլմը:

Ցուցահանդեսի բացումից առաջ ելույթ է ունեցել Ժառանագավորաց վարժարանի երգչախումբը: Ներկաներին իրենց խոսքն են ուղղել նաև թանագարանի տնօրեն և Դոր Գուեզը: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մարտի վերջը:


© 2009 ARMENPRESS.am