Սուրեն Կարայանը Vinci-ի և ՀՀ կառավարության միջև հուշագրի ստորագրման պայմանավորվածություն է ձեռք բերել

19:06, 16 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 16-ին հանդիպել է ֆրանսիական Vinci ընկերությունների խմբի Vinci Constructions և Vinci Concessions կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ: Vinci–ն շինարարական և կոնցեսիոն  ոլորտի համաշխարհային առաջատար է, որը գործում է ավելի քան 110 երկրներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Նախարարը ողջունել է հյուրերին` նշելով, որ լիահույս է, որ թե´ կազմակերպության մուտքը հայկական շուկա և թե´ կողմերի միջև համագործակցությունը  կհաջողի:

Կազմակերպության Բիզնեսի զարգացման պատասխանատու Էլի Իսկանդերը ներկայացրել է ընկերության հիմնական մոտեցումները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շուրջ:

Vinci Concessions-ի Տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Լուկաս Պանոսը նշել է, որ Հյուսիս-հարավը ռազմավարական նշանակության ծրագիր է, որը լուրջ հետաքրքրություն է ներկայացնում կազմակերպության համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուշագիր կկնքվի Հայաստանի կառավարության և Vinci կազմակերպության միջև, ըստ որի` կողմերը կփոխանակվեն ահնրաժեշտ տեղեկատվությամբ և կուրվագծվի կազմակերպության հետագա ներգրավվածության հնարավորությունները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում»:


© 2009 ARMENPRESS.am