Բրիտանացի միլիարդատերը թենիսի խաղահրապարակով զբոսանավ Է ստացել

17:42, 16 Հունվար, 2017

 

 ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Abeking & Rasmussen գերմանական նավաշինարանը ջրարկել Է 98-մետրանոց Aviva գերզբոսանավը, որը կառուցվել Է բրիտանացի միլիարդատեր Ջո Լյուիսի պատվերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հունվարի 16-ի մամուլի տեղեկագրում:
Զբոսանավը սարքավորված Է հիբրիդային ուժային կայանքով եւ կարող Է մինչեւ 11 հանգույց (ժամում 20 կիլոմետր) արագություն զարգացնել միայն Էլեկտրաշարժիչներով: Նավի առավելագույն արագությունը 20 հանգույց Է (ժամում 37 կիլոմետր): Դրա մշակմամբ զբաղվել Է Reymond Langton Design բյուրոն: Նավի առանձնահատկությունը թենիսի խաղահրապարակն Է, որն ունի 20 մետր երկարություն, 10 մետր լայնություն եւ 6 մետրի հասնող առաստաղ:
Զբոսանավի շինարարության ամբողջական ցիկլը տեւել Է ընդամենը 35 ամիս. իր տիրոջն այն կհանձնվի 2017 թվականի գարնանը: Զբոսանավն ամենամեծն Է դարձել նավաշինարանի պատմության մեջ: 
Ջո Լյուիսը բրիտանացի բիզնեսմեն Է, որի կարողությունը Forbes-ը գնահատում Է 5,3 մլրդ դոլար: Նա Tavistock Group ներդրումային ընկերության հիմնական սեփականատերն Է:

 

 


© 2009 ARMENPRESS.am