Պեկինը Թրամփի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել

17:28, 16 Հունվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հրավեր չի ստացել մասնակցելու ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնաթողության արարությանը, որը Վաշինգտոնում կայանալու Է հունվարի 20-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:
«ԱՄՆ-ը պաշտոնական ներկայացուցիչներին չի հրավիրել արարողությանը»,-ասել Է դիվանագետը:
ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնակալության արարողությունը տեղի Է ունենալու հունվարի 20-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբում, հանդիսությունները կսկսվեն վաղօրոք, դեռ հունվարի 17-ին: 
Պլանավորված են մի քանի ընդունելություններ ի պատիվ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի եւ փոխնախագահի, ինչպես նաեւ Թրամփի կողմից կազմավորվող վարչակազմի նախարարների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 


© 2009 ARMENPRESS.am