Վրաստանի քաղաքացիները միաժամանակ պաշտպանում են ԵՄ-ին եւ Ռուսաստանին. NDI

16:32, 16 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին կարծում Է, որ երկիրը պետք Է ունենա արեւմտամետ արտաքին քաղաքականություն, բայց միեւնույն ժամանակ լավ հարաբերությունները պահպանի ՌԴ-ի հետ: Դա Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է սոցիոլոգիական այն հարցման տվյալներից, որն անցկացվել Է ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից:

Հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 54 տոկոսը հանդես Է եկել արտաքին քաղաքականության արեւմտամետ ուղեգծի օգտին՝ ՌԴ-ի հետ լավ հարաբերությունների պահպանմամբ: 2016 թվականի հուլիսին այդ հարցին դրականորեն Էր պատասխանել հարցման մասնակիցների 48 տոկոսը: Դրա հետ մեկտեղ 12 տոկոսը պաշտպանել Էր բացառապես արեւմտամետ քաղաքականությունը, իսկ 9 տոկոսը՝ բացառապես ռուսամետ:
Հարցվածների 53 տոկոսի կարծիքով՝ Վրաստանին օգուտ կբերի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, դրա հետ մեկտեղ 31 տոկոսն այն կարծիքն Է հայտնել, որ երկիրը կշահի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից: 
Սոցիոլոգիական հարցումն անցկացվել Է 2016 թվականի նոյեմբերի 4-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը: Հարցմանը մասնակցել Է ավելի քան 3 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 


© 2009 ARMENPRESS.am