Չեչնիայում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապված շուրջ 60 զինյալների

16:24, 16 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայի Հանրապետությունում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են ԻՊ-ի հետ կապված շուրջ 60 զինյալներ եւ նրանց հանցակիցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Հյուսիսային Կովկասի ֆեդերալ օկրուգի ուժային կառույցների մի աղբյուր: 
«Հատուկ գործողության ընթացքում Չեչնիայում ոչնաչացվել Է չորս զինյալ, եւս շուրջ 60-ը ձերբակալվել են»,- ասել Է գործակալության զրուցակիցը: 
«ԻՊ-ի հետ սերտորեն կապված ավազակային ընդհատակի ամբողջ ցանցը բացահայտված Է»,- հայտարարել Է աղբյուրը: 
«Ինտերֆաքս»-ի զրուցակցի խոսքով՝ ընդգրկուն հատուկ գործողությունն իրականացվել Է Կուրչալոյի շրջանի տարածքում,  Շալիի շրջանի մի քանի բնակավայրերում, ինչպես նաեւ Գրոզնիում:


© 2009 ARMENPRESS.am