«Ջեյշ ալ Իսլամ»-ի ներկայացուցիչը կգլխավորի Սիրիայի ընդդիմության պատվիրակությունն Աստանայում

15:25, 16 Հունվար, 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջեյշ ալ Իսլամ» ընդդիմադիր խմբավորման ղեկավարության ներկայացուցիչ Մուհամեդ Ալուշը հայտարարել Է, որ գլխավորելու Է սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունը Սիրիայի շուրջ բանակցություններում, որոնք հունվարի 23-ին կկայանան Աստանայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով ընդդիմության ներկայացուցիչներին, հայտնել Էր, որ սիրիական զինված ընդդիմության խմբավորումների մեծամասնությունը ստադիր Է մասնակցել Աստանայի բանակցություններին: 
Դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Էր Սիրիայում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության եւ խաղաղ բանակցություններ սկսելու հանրապետության կառավարության եւ զինված ընդդիմության պատրաստակամության մասին: Հունվարի 4-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել Էր, որ կոնսուլտացիաները կսկսվեն հունվարի 23-ին Ղազախստանի մայրաքաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` REUTERS


© 2009 ARMENPRESS.am