Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի վախճանը մեծ կորուստ է Հայոց եկեղեցու համար

12:47, 16 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 85-րդ տարում հունվարի 14-ի երեկոյան Ավստրիայում վախճանվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրյալ սպասավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: 

«Բազմավաստակ Մեսրոպ Սրբազանի վախճանը մեծ կորուստ է Հայոց եկեղեցու համար։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են հոգելույս Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։ Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,-նշված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am