Մոսկվայից Երևան ուշացումով կժամանի 3 չվերթ, ուշացումով ՌԴ մայրաքաղաք կմեկնի 2 չվերթ

12:25, 15 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի օդանավակայանները ձյան տեղումների պատճառով 35 չվերթ են չեղարկել  ՌԴ մայրաքաղաքում ձյան պատճառով։

«Յանդեքս։ Չվացուցակ» ծառայության տվյալներով, ՌԴ մայրաքաղաքի օդանավակայաններում հետաձգվել է 34 չվերթ, ևս35-ը չեղարկվել են։

Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, առավել բարդ իրավիճակ է ստեղծվել «Շերեմետյեվո» օդանավակայանում, որտեղ հետաձգվել է 27 չվերթ, ևս 30-ը չեղարկվել են։ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 5 չվերթ և հետաձգվել 7-ը։ «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում հետաձգումներ և չեղարկումներ չկան։

Ավելի վաղ Մոսկվայի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչությունը մոսկվացիներին զգուշացրել էր թաց ձյան, բքի և ուժեղ քամու մասին։

Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի կայքի տվյալներով, Երևանի ժամանակով 12։30-ի դրությամբ, հունվարի 15-ին Մոսկվայից ՀՀ մայրաքաղաք ուշացումով կժամանի 3 չվերթ, ուշացումով ՌԴ մայրաքաղաք կմեկնի 2 չվերթ։

 


© 2009 ARMENPRESS.am