Արցախի Նախագահը քննարկել է Ասկերանի շրջանի 2017թ. անելիքները

11:46, 15 Հունվար, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին այցելել է Պատարա գյուղ եւ  հանդիպում ունեցել Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների ու շրջանի համայնքների ղեկավարների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են շրջանի ու համայնքների 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման նախնական արդյունքները եւ նախանշվել 2017 թվականի անելիքները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am