Կառավարությունը կքննարկի «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած ծրագիր

14:07, 13 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած ծրագիր, եթե այդպիսիք կլինեն:Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Դուք այս հարցի պատասխանը հաստատ լսել եք: Այն չի փոխվել: Եթե լինի ծրագիր, մենք այն կնայենք, կքննարկենք:»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Վարչապետը հավելեց՝ եթե ծրագիր չլինի, կառավարությունը չի վերագործարկելու «Նաիրիտ»-ը, որովհետև դրա համար  անհրաժեշտ ռեսուրսներ չունի: Վարչապետն ընդգծեց, որ «Նաիրիտ»-ը լուծարելու հանձնաժողով է ձևավորել: Թե ինչպես տեղի կունենա գործարանի լուծարման գործընթացը, հանձնաժողովը կորոշի քննարկումների արդյունքում:


© 2009 ARMENPRESS.am