Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերի դաշտային հավաքները

13:24, 13 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման դաշտային հավաքները «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բաձրության վրա բարդ կլիմայական պայմաններում:   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքերի ընթացքում զինծառայողները կծավալեն «Ինֆաունա»  ռադիոէլեկտրոնային պայքարի արդի համալիրները եւ Ռ-330 ԲՄՎ խանգարումների նորագույն կայանները եւ դրանց վրա կկատարեն հատուկ նորմատիվներ: Ռադիոհետախուզության եւ ռադիոճնշման ռեժիմներով նրանք կհայտնաբերեն կարեւորագույն թիրախները եւ ռադիոէլեկտրոնային պայքարի օբյեկտները:
Նշվում է, որ դաշտային գործնական պարապմունքները կտեւեն երկու շաբաթ:

© 2009 ARMENPRESS.am