Կապիկները ողբացել են խաղալիք ցեղակցի մահը

12:39, 13 Հունվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գուլմանները թաղում են կազմակերպել խաղալիքի համար, որին ընդունել են որպես իրենց ցեղակից: Կենդանիներին պատկերող տեսանյութը հունվարի 11-ին հրապարակվել Է BBC-ի YouTube-ալիքում« տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Երկու օրում տեսահոլովակը դիտել են ավելի քան մեկ միլիոն անգամ: Այն նկարահանվել Է վայրի կենդանիների մասին Spy in the Wild ծրագրի շրջանակներում: 
Գուլմանները «շնագլուխ» կապիկների ընտանիքի ցեղատեսակ են: Բնակվում են Հնդկաստանում, որտեղ երկրպագվում են որպես սուրբ կենդանիներ: Տարածված են նաեւ Նեպալում, Հարավային Տիբեթում, Շրի Լանկայում եւ Բանգլադեշում:

 


© 2009 ARMENPRESS.am