Քիմ Քարդաշյանը լուսանկարներ Է հրապարակել ընտանեկան արխիվից

12:55, 12 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել Է լուսանկարներ, որտեղ պատկերված են ինքը, իր ամուսինը՝ Քանյե Ուեսթը, եւ նրանց երկու երեխաները: Քարդաշյանը լուսանկարները հրապարակել Է Instagram սոցցանցի իր Էջում: 

Ֆոտոմոդելն իր ընտանիքի կյանքից կադրեր Է սկսել հրապարակել մեկ շաբաթ առաջ: Հայտնի Է, որ լուսանկարներն արել Է լուսանկարիչ Էլի Ռասել Լինեթսը: 
Լուսանկարներից մի քանիսը չորս միլիոնից ավելի լայքեր են հավաքել: Ընդամենը հեռուստաաստղի Էջին բաժանորդագրված Է ավելի քան 90 մլն մարդ:

© 2009 ARMENPRESS.am